Իր տեսակով նա նույնիսկ տասնապատիկ անգամ վատն է, քան «ավագ եղբայրը»՝ Էրդողանը․ Արմեն Պետրոսյան
Իլհամ Ալիևը մարդու և թյուրքի վատագույն տեսակն է։ Իր տեսակով նա նույնիսկ տասնապատիկ անգամ վատն է, քան «ավագ եղբայրը»՝ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նա մասնավորապես գել է.
«Հնարավորինս համակողմանիորեն ուսումնասիրում եմ Ալիևի ելույթները. դրանք ոչ միայն քաղաքական տեքստեր են։ Քաղաքական ուղերձների կողքին հաճախ ակամա կիրառվում են ձևակերպումներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել նաև դրանք արտաբերող գործչի մարդ տեսակի մասին։
Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ նրա խոսքում հաճախ այնքան բացահայտ է անսահման ու անկառավարելի ատելության քարոզը, որ դա սխալ կլինի մեկնաբանել միայն՝ որպես քաղաքական ուղեգծի տեքստային բովանդակություն, մասնավորապես՝ սեփական հանրության շրջանում հայատյացության չափաբաժինն անխախտ պահելու հարցում։ Նախօրեին՝ պսեվդոմարդասիրության մասին Հայաստանին ուղղված քննադատությունը նշվածի վառ ապացույց է։
Երևի թե նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նման չափի՝ անչափ ատելությունը, վրեժի ձգտումը յուրօրինակ անձնական մոտիվացիա է հանդիսացել Ալիևի համար՝ նախագահության ամեն օրը նպատակամղղված նոր պատերազմի նախապատրաստվելու և հենց պատերազմի միջոցով նաև սեփական վրեժը լուծելու...
Սա կարևոր իրողություն է, որ չպետք է անտեսվի հարևանի հետ թշնամական հարաբերությունները վերանայելու հարցում»:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի մասին ու պատմել, թե ինչու մայիսին մտան Սյունիք
Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:\n\nՀիշեցնելով,...