«Հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Լավրովող նշել է․ «Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»։
Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:
«Ըստ որոշ գնահատականների, թալիբները վերահսկում են տարածքի 70-80 տոկոսը և հասնում Աֆղանստանի հյուսիսային սահմաններ, որտեղ նրանցից բացի, «օգտագործելով այս վակուումը քաղաքական գործընթացներում, ակտիվորեն հաստատվում են ԻՊ ահաբեկիչներն ու «Ալ Քաիդա»-ի մնացորդները»,- ավելացրել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի մասին ու պատմել, թե ինչու մայիսին մտան Սյունիք
Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:\n\nՀիշեցնելով,...