Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրն ու Գալուստ Սահակյանի որդին անցնում են ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Այս մասին հայտնում է «Ազդարար»-ը:
Վերջինիս հրապարակային ծանուցվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Հուլիսին 30-ին Անի Հարությունյանին հրավիրել են վերոնշյալ վարչություն:
Բացի այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում է նաեւ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը: Նրան էլ հուլիսի 28-ին են հրավիրել նույն վարչություն:
Սահակյանից բացի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում է նաեւ նրա կինը՝ Սեդա Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու զինված ուժերը առաջխաղացում են ունեցե՞լ․ մեկնաբանում է ՊՆ-ն
Տելեգրամյան ալիքներից մեկում և հայկական լրատվադաշտում տեղեկություն է շրջանառվում, թե թշնամու զինված ուժերը առաջխաղացում...
Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությ...
ՑԱՆԿ․ Ովքե՞ր են հրաժարվել մանդատներից. Քոչարյանն ինքնաբացարկ է ներկայացրել-
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ...
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
Սահմանային գոտիներում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ներ օգտագործելու, սահմանային շերտից ներս գործելու համար կսահմանվի վարչական...