Ադրբեջանը հայտնել է, թե մինչև երբ կպահի կարանտինը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են երկրում հատուկ կարանտինային ռեժիմը մինչև սեպտեմբերի 1-ը: Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: 

«Երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար երկարաձգել հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը ժամը 06:00-ն», – նշված է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։ 

Նախկինում երկրում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը մինչ օգոստոսի 1-ն էր։ 

Նշենք, որ 2021 թվականի հուլիսի 22-ի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսային վարակի 339 062 դեպք: Վերջին օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 225-ով: