Լուկաշենկոն Եվրոպային մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հիբրիդային պատերազմը, որն ուղղորդում է Եվրոպան Մինսկի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ, կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եվրոպացիները, հիբրիդային պատերազմ թիրախավորելով մեր, Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի դեմ, ոչ միայն լարվածության օջախ են ստեղծում, այլ նաև հրահրում են երրորդ համաշխարհային պատերազմ», -ասել է նախագահը Sky News Arabia ընկերությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ եվրոպացիներ ասելով, նկատի ունի բացառապես երկրների «խելագար քաղաքական գործիչներին», ոչ թե նրանց ժողովուրդներին: Լուկաշենկոյի կարծիքով Եվրոպայի կողմից նման գործողությունների պատճառն այն է, որ նրանք անկախ չեն իրենց քաղաքականության մեջ և գաղութային կախվածության մեջ են ԱՄՆ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկ...
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. «Փաստինֆո»
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Բայդենը ասել է, թե ինչ է զգացել` իր և Պուտինի հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լիովին գիտակցել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարն է՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպ...