ՀՀ-ն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել ցեղասպանությունները կանխարգելու և մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել էր երկրի գործադիր ու օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, օտարերկրյա դեսպաններին ու ամերիկահայ շրջանակներին դեսպան Ներսեսյանի՝ ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով ԱՄՆ-ում ՀՀ հեռացող դեսպան Վարուժան Ներսեսյանին բաժին էր հասել ծանր փորձություն, հատկապես Ղարաբաղյան պատերազմի օրերին:
Կոնգրեսականը հայկական հանձնախմբի մեկ այլ համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ մասնակցել է դեսպան Ներսեսյանի դիվանագիտական առաքելության ավարտի առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը: Իր ելույթում կոնգրեսական Սփիեռը շեշտել է՝ մեծ ջանքեր են գործադրվել ամերիկյան օժանդակության ապահովման ուղղությամբ: «Հպարտ եմ ասել, որ Ձեր օժանդակությամբ ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումն ականազերծման և մարդասիրական օգնության համար: Նա նաև կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը»։
Ընդունելության բազմաթիվ հյուրերի շրջանում էին նաև ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի ներկայացուցիչները: Փոխպետքատուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Արմստրոնգն իր խոսքում բարձր է գնահատել դեսպանի ու ՀՀ դիվանագիտական առաքելության գործունեությունն՝ առանձնահատուկ նշելով Ներսեսյանի աջակցությունն ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ: Մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դա ցավալի է, շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով իր խոսքում նաև պետքարտուղարության անունից ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին անցած տարվա պատերազմի զոհերի կապակցությամբ: Ըստ Ներսեսյանի՝ երկու ազգերը սերտորեն համագործակցել են բազում ոլորտներում՝ ներառյալ տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումն ու խաղաղապահ առաքելությունը: Նա ընդգծում է՝ ԱՄՆ-ի ու ՀՀ միջև առկա է առանձնահատուկ կապ՝ հիմնված ընդհանուր արժեքների, կայուն բարեկամության և հավատարիմ փոխվստահության վրա:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգ...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...