Երասխի հարակից դիրքերում սադրանքներ հրահրելն ունի երեք նպատակ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է․ «Մայրաքաղաք Երեւանին ամենամոտ սահմանային կետում՝ Երասխի հարակից դիրքերում սադրանքներ հրահրելն ունի երեք նպատակ: Դրանցից առաջինով Բաքուն ցանկանում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել իրեն ձեռնտու դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Այս դեպքում Ալիեւը համառորեն չի կարողանում հասկանալ, որ ռազմատենչությամբ եւ ուժի դիրքերից խոսելով երկրների միջեւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր չէ հասնել, առավել եւս, որ հայկական կողմն ունի սադրանքներին անհամարժեք կոշտ պատասխանելու բոլոր ռեսուրսները եւ իրավունքը...
Հիմնահարցերից գլխավորը Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար սկզբունքի իրացումն է: Վերջինս կարող է լուծվել միայն քաղաքական բանակցությունների միջոցով, իսկ ռազմական ճանապարհով լուծման փորձերը որոշակի ժամանակահատված հետո անխուսափելիորեն բերելու են համարժեք պատասխանի: Իսկ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հասկանում են միայն անհամարժեք կոշտ պատասխանի լեզուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգ...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...