Այս փուլում Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնալու. Աբրահամյան
Այս պահին այնքան էլ հակված չեմ այն մոտեցմանը, որ սա կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Կարծում եմ՝ այս փուլում, գոնե կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնալու։ Սա ոչ միայն չի բացառում լոկալ բախումները, այլ բավականին մեծ ռիսկայնություն է պարունակում։ Պետք է հասկանանք, որ կա մասշտաբի խնդիր և այս իրավիճակում լայնամասշտաբի ռիսկը հատկապես կարճաժամկետ կտրվածքով գոնե ինձ համար դեռևս ուրվագծված չէ»,-նշեց փորձագետը։
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սանձազերծել Հայաստանի ու Արցախի դեմ, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ այս իրավիճակում բավականին խորը հակասություն կա.
«Մի կողմից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության, որը որևէ այլ պայմաններում ենթադրում էր պետության կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներ։ Եթե ասում ես, որ բախումների հավանականություն կա, ապա սա ենթադրում է երկիրը խաղաղից ռազմականի տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ։ Տեսել ենք իրավիճակ, երբ Հայաստանից հնչել են կոշտ հայտարարություններ, Ադրբեջանից հնչել են հայտարարություններ պատերազմի նախապատրաստման կամ Հայաստանի, Արցախի տարածքների նկատմամբ, դրանք վերածվել են գործողությունների»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկ...
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. «Փաստինֆո»
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Հայտնի է, թե ինչ կանի «Հայաստան» դաշինքը իր պատգամավորական մանդատները
«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ...