ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ԼՂ խնդրի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերի:
Անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկման մասին հարցին՝ պետքարտուղարությունը մատնանշել է ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Մենք խորապես մտահոգված ենք անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքների մասին»,- նշել է պետքարտուղարությունը:
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը նաև հարց էր ուղղել օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցի մասին:
ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասներ: Պետքարտուղարությունը չի մեկնաբանել նաև Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի նպատակների և վարած քաղաքականության մասին
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությ...