ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լոռու մարզում 29-ամյա վարորդը 10 մետր բարձրությունից ընկել է երկաթուղու գծերի վրա

Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա: Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում: Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը: 

Երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: ՃՏՊ-ի պատճառով երկար ժամանակով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում: 

 

ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 1 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա: