ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն

Բրազիլիայի Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում խնջույքը ողբերգությամբ է ավարտվել: 
Այստեղ շնաձուկը հարձակվել ու պատառոտել է 51-ամյա տղամարդուն: Դրանից առաջ նա ընկերոջ հետ մտել էր ջուրը՝ կարիքները հոգալու համար: 
Ինչպես փոխանցում է Daily Star-ը, այդ պահին երկու տղամարդիկ էլ հարբած են եղել: Ինչ-որ պահի տղամարդկանցից մեկը տեսել է, թե ինչպես է իր բաժակակիցը ջրի մեջ «մենամարտում» ինչ-որ մեկի հետ: Հետո արյուն է հայտնվել: 

Տուժածին դուրս են բերել ծովից: Ինչպես պարզվել է, գիշատիչը կծել է նրա թևը մինչև արմունկ: Շնաձուկը պոկել է նաև զոհի ոտքը: 

Տղամարդուն հանձնել են բժիշկներին: Հիվանդանոցում բժիշկները գրանցել են նրա մահը: