ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ Ալֆա ջոկատը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություն է իրականացրել, կադրեր են հրապարակվել

Ինչպես հայտնի է, այսօր ԱԱԾ աշխատակիցները, Ալֆա ջոկատի դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և առանց հիմքեր ներկայացնելու մարդկանց ձերբակալել, խուզարկություն իրականացրել տարածքում: ԱԱԾ-ականներն ամեն ինչ տակնուվրա են արել:

 

 «Հրապարակին» լուսանկար են ուղարկել կոմբինատի ներսից, թե ինչ վիճակում է հայտնվել սենյակներից մեկը ԱԱԾ-ականների արշավանքից ու վայրագություններից հետո:

 

 Հիշեցնենք, որ ժամեր առաջ տեսանյութեր տարածվեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կին աշխատակիցներին ուղարկում են տուն, իսկ եկողներին թույլ չեն տալիս ներս մտնել։