ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Երևան չվերթով ՌԴ-ի մանկատներից մեկից 1-ամյա տղային բերել են հայրենիք և հանձնել տատի խնամաքին
Մոսկվա-Երևան չվերթով հուլիսի 10-ին ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում գտնվող 1-ամյա տղայի երել է հայրենիք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 28-ին Արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։
Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։ Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու փոքրիկի վերադարձի գործընթացում ներգրավված կառույցների համագործակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ փաստաթղթեր։
Արդեն հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը 1-ամյա տղային բերել է հայրենիք։ Փոքրիկը հանձնվել է տատի խնամակալությանը։