ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոնդոնում Իտալիա-Անգլիա խաղից առաջ երկրպագուները փորձել են ներխուժել մարզադաշտ

Լոնդոնում երկրպագուները փորձեցլ են ճեղքել ոստիկանական շղթան և հասնել Ուեմբլի մարզադաշտ, որտեղ պետք է կայանար Եվրո-2020-ի Անգլիա - Իտալիա հանդիպումը: 

Մարզադաշտի ադմինիստրացիայի տվյալներով ՝ նրանցից ոչ ոք տոմս չի ունեցել, և իրենցից ոչ ոքի այնուամենայնիվ չի հաջողվել մուտք գործել մարզադաշտ:  
 

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիային հաղթելու (1։1, 11մ՝ 3։2) շնորհիվ անպարտելի շարքը հասցրեց 34 հանդիպման՝ բարելավելով ազգային ռեկորդը։
 

Համաշխարհային ռեկորդակիրներին հավասարվելու համար իտալացիներին պետք է մեկ անպարտելի խաղ։

Իսպանիայի հավաքականը 2007-2009-ին պարտություն չի կրել 35 անընդմեջ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաեւ Բրազիլիայի հավաքականը 1993-1996 թվականներին։
 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում եւ Եվրո-2020-ի եզրափակիչի համար Լոնդոն ժամանած մի քանի հազար իտալացի երկրպագուներն ամբողջ գիշեր նշել են Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Իտալիայի հավաքականի հաղթանակը Անգլիայի թիմի նկատմամբ։
 

Քաղաքականություն