ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիան ողջ գիշեր նշել է հաղթանակը Եվրո-2020-ում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում եւ Եվրո-2020-ի եզրափակիչի համար Լոնդոն ժամանած մի քանի հազար իտալացի երկրպագուներն ամբողջ գիշեր նշել են Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Իտալիայի հավաքականի հաղթանակը (1։1, 11մ՝ 3։2) Անգլիայի թիմի նկատմամբ։

 

Անգլիան 1966թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսից հետո դարձյալ մնաց առանց գավաթի։ Եզրափակիչի հերոսը դարձավ իտալացիների 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը հետխաղային 11 մետրանոցների ժամանակ երկու սեյվ կատարեց։ Նա ճանաչվեց նաեւ մրցաշարի լավագույն ֆուտբլիստ։