Արտակարդ դեպք Երևանում. Mercedes-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
Այսօր՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի ծառայողները:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարու...
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Երևանի Թումանյանի այգում` Թումոյի հարակից տարածքում կախված վիճակում հայտնա...
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը
Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկան...
Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար
Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի...