ՍԴ-ն արդեն երրորդ օրն է շարունակում է քննել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու բողոքը
Սահմանադրական դատարանը այսօր, արդեն 3-րդ օրն է շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Նիստին ներկա են Սահմանադրական դատարանի բոլոր ինը դատավորները: Որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՀՌԱՀ-ը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
Նշենք, որ առաջին 2 օրերին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 2 անգամ միջնորդություն ներկայացրեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելու հետ կապված մեկնաբանություն տալու համար, սակայն այս միջնորդությունները մերժվեցին:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, ինչպես նաեւ առկա փաստական հանգամանքները: Հայտարարությունը բավականին ծավալուն է, պարունակում է գրավոր եւ վիդեո նյութեր: Վերլուծությունը հիմնված է 109 տեղամասերի արդյունքների վրա, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4 հազարի մասով ստորագրություններ չկան: 30-40 ընտրատեղամասերում դաշինքի ներկայացուցիչները մատյաններ են գտել ընտրողների անուններով կրկնակի նույնական էջերով:
Հիշեցնենք, որ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ՖԲ գրել էր, որ հարկ եղած դեպքում ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով։ «Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն»,–գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի
Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին եր...
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի չայցելելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան
Միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանը իր ֆեյսբուքյան էջոււմ գրառում է արել, որում ասվում է. ‹‹Ադրբեջանի կառավարության հր...
Ընտրությունների արդյունքները վիճարկող, ՍԴ ներկայացված դիմումներն ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավակ...
«Քվեարկելու կարգի մասին մի քանի հոդված կա, այդքանը ո՞նց կարող էին տեղավորել փոքրիկ քվեաթերթիկի վրա»․ Հրայր Թովմասյանը՝ Արտակ Գալստյանին
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավ...