Քաղաքականություն

Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության միջնորդությունը

Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության միջնորդությունը
Քիչ առաջ տեղեկացանք, որ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է դատախազության միջնորդությունը։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում…

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է դատախազության միջնորդությունը։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

“ԿԸՀ-ի այս ապօրինի համաձայնությունը վիճարկելու ենք օրենքով սահմանված կարգով»,- գրել է նա։

 

«Հրապարակի» հետ զրույցումԶաքարյանի փաստաբանն ասաց, որ սպասում են իրավապահ մարմինների հետագա քայլերին։ «Այսինքն՝ եթե դիմել են որպես մեղադրյալ ներգրավելու և ազատությունից զրկելու գործընթաց սկսելու միջորդությամբ, նշանակում է՝ պետք է ինչ-որ բան անեն սրանից հետո։ Բայց այս պահի դրությամբ որևէ ծանուցում չի ստացել Մխիթար Զաքարյանը, և մենք էլ որևէ գործողության մասնակցելու վերաբերյալ տեղեկացված չենք», - նշեց նա։

 

Հիշեցնենք, որ Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքապետի պաշտոնից։

Նմանատիպ հոդվածներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի չայցելելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան

Միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանը իր ֆեյսբուքյան էջոււմ գրառում է արել, որում ասվում է. ‹‹Ադրբեջանի կառավարության հր...

«Քվեարկելու կարգի մասին մի քանի հոդված կա, այդքանը ո՞նց կարող էին տեղավորել փոքրիկ քվեաթերթիկի վրա»․ Հրայր Թովմասյանը՝ Արտակ Գալստյանին

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250