«Հայոց հայրենիք» կուսակցությունը անվճար 90 րոպե եթերաժամից օգտագործել է 13-ը. ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան
Hանրային հեռուստառադիոեթերում քարոզչության նպատակով տրամադրված անվճար 90 րոպեից «Հայոց հայրենիք» կուսակցությունն օգտագործել է ընդամենը 13-ը: Ընդ որում, ռադիոեթերն ընդհանրապես չի օգտագործել:
Այս մասին այսօր ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննությանը հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին առաջարկելով պարզաբանել, թե ինչու է կուսակցությունը հրաժարվել օգտագործել քարոզչական այս միջոցը։
«Համեմատության համար ասեմ, որ մյուս բողոքող քաղաքական ուժերը բավական արդյունավետ օգտագործել են այդ եթերաժամանակը»,- ասաց Հակոբյանը:
«Քարոզարշավը սկսելու ժամանակ տրվել է 3 րոպե անվճար եթերաժամ՝ գովազդը տեղադրելու: Մինչև պատրաստել ենք մեր նախընտրական գովազդը, անցել է 2-3 օր, որից հետո նախնական գովազդը տրվել է Հ1-ին: Գովազդը եղել է 4 րոպեանոց: 3 oր պտտվել է, որից հետո հանվել է: Նույնիսկ մենք ձեզ առաջարկել ենք, որ պատրաստ ենք հավելյալ վճարել, որպեսզի այդ գովազդը նորից սկսի պտտվել, մեզ ասել եք, որ նման իրավունք չեք կարող տալ»,- ասաց «Հայոց Հայրենիքի» ներկայացուցիչը:
ՀՌՀ նախագահը հստակեցրեց, որ առաջարկն արվել է, ոչ թե իրենց՝ Հանձնաժողովին, այլ Հ1-ին և արձանագրեց, որ հարցի պատասխանն այդպես էլ չստացվեց՝ ինչու կուսակցությունն անվճար եթերից չի օգտվել իր իրավունքի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի
Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին եր...
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի չայցելելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան
Միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանը իր ֆեյսբուքյան էջոււմ գրառում է արել, որում ասվում է. ‹‹Ադրբեջանի կառավարության հր...
Ընտրությունների արդյունքները վիճարկող, ՍԴ ներկայացված դիմումներն ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավակ...
«Քվեարկելու կարգի մասին մի քանի հոդված կա, այդքանը ո՞նց կարող էին տեղավորել փոքրիկ քվեաթերթիկի վրա»․ Հրայր Թովմասյանը՝ Արտակ Գալստյանին
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավ...