ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակն է` մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին. Քերոբյանը՝ իրանցիների Հայաստան հոսքի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ ժամանակն է մտածել բժշկական զբոսաշրջության զարգացման մասին։ Նա գրել է այդ մասին Facebook-ի իր էջում:
«Տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների։ Լավ ժամանակն է` մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին», - գրել է նա՝ հրապարակելով իրանցի լրագրող Ֆարնազ Ֆաշիխիի էջի սքրինշոթը։
Լրագրողը Twitter-ի իր էջում հրապարակել մի քանի է տեսանյութ, որտեղ նշում է, որ իրանցիները զանգվածաբար Հայաստան են գալիս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար: Տեսանյութում, որի մասին խոսել է նախարարը, լրագրողի վարկածով՝ իրանցիները նշում են պատվաստանյութի ստացումը։