Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ և օրենսդիր կամ գործադիր մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա իր մտերմիկ շրջապատում է ասել այդ մասին: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ և այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որևէ պաշտոն զբաղեցնել:
Տիգրան Ավինյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ Վարագ Սիսեռյանին, մասնավոր ոլորտ է տեղափոխել: Սակայն մենք տեղեկացանք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, և հենց այդ մասնավոր ոլորտ է ցանկանում տեղափոխվել Տիգրան Ավինյանը, այդ պատճառով էլ արդեն իր մտերիմ անձին տեղափոխել է այնտեղ: Խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է, որտեղ Ավինյանն իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում, և նշանակվելուց հետո իր կողքը կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Շոյգուն «Բե-200» է ուղարկել Թուրքիա՝ հրդեհների մարմանը օգնելու համար
Ռուսաստանի Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, Թուրքիային օգնելո...
Ո՞ւմ գրպանն են գնացել պարեկային ծառայության համար հատկացված միլիոնները. Lurer.com
Մինչ հասարկությունը քննարկում է պարեկան ծառայության վրա ծախսված միլիարդների նպատակահարմարությունը մի դեպքում, երբ երկիրը...