Ո՞վ կփոխարինի Մեղրիի քաղաքապետին․ «Հրապարակ»
Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը: Մինչ հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչու համայնքապետը շտապեց և հրաժարական տվեց, երբ դեռ Սահմանադրական դատարանի որոշում չկա և պարզ չի թե ինչով կավարտվի ընտրությունների ոդիսականը: Արդյո՞ք նա միայն մանդատը վերցնելու պատճառով է հրաժարական տվել: Մեզ ասացին, որ Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածություններ են քննարկվում:
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը առաջարկել են տեղի ՔՊ անդամ Արարատ Թումանյանին:
Հիշեցնենք, որ պաշտոնակատար է նշանակում Սյունիքի մարզպետը, բայց նման առանցքային համայնքի ղեկավարի անգամ ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությունը միանշանակ հաստատվում է վարչապետի կողմից:
Թումանյանը ոչ միայն հավատարիմ ՔՊ անդամ է, նա նաև Մեղրիի Շոտոկան կարատեի մարզիչ է և իր ֆեյսբուքյան էջում Քաղպայմանագրին և իշխանության քարոզչական տեքստերից բացի հրապարակում է տեսանյութեր՝ մարզահավաքներից:
Ստացվում է, որ աշնանը սպասվող ընտրություններից առաջ, իշխանությունը Սյունիքի ըմբոստ համայնքապետերին փոխարինում է ՔՊ հավատարիմ ԺՊ-ներով, այսպիսով պարարտ հող պատրաստելով ընտրություններում հերթական հաղթանակի համար:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «որ կառավարության ձեւավորման ամենաբարդ օղակն արտգործնախարարի պաշտոնի հարցն է։ Որոշ տեղեկությու...