«Մենք հասել ենք մեր նպատակին». Ջո Բայդենի հայտարարությունը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմը կավարտվի օգոստոսի 31-ին, երբ Աֆղանստանը կլքի հայրենիք վերադարձող ամերիկացի զինվորականների վերջին խումբը, հայտնում է CBS News-ը՝ հղում տալով Սպիտակ տանը Բայդենի ելույթին։
«Ես ևս մեկ ամերիկացի սերնդի չեմ ուղարկի Աֆղանստան պատերազմի՝ առանց ողջամիտ ակնկալիքի առ այն, որ կարելի է այլ արդյունքի հասնել։ Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ կապված մնալ մի քաղաքականության հետ, որը ստեղծվել է մի աշխարհում, որ գոյություն ուներ 20 տարի առաջ», - ասել է Բայդենը։
Նա նշել է, որ Աֆղանստանում անվտանգության հետ կապված ներկա իրավիճակը միայն հաստատում է այն, որ ԱՄՆ-ի ներկայությունն այնտեղ ևս մեկ տարի ոչ մի հարց չի լուծի, սակայն կհանգեցնի ամերիկյան զորքերի անվերջ ներկայությանը։ Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները հասել է Աֆղանստանում իր առջև դրած նպատակին․ այն է՝ վերացնել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը և դրա ղեկավար Ուսամա Բեն Լադենին։
«Մենք հասել ենք այն նպատակներին, որոնք դրել էինք մեր առջև։ Մենք Աֆղանստան չենք եկել ազգ կառուցելու համար, դա միայն աֆղան ժողովրդի իրավունքն ու պատասխանատվությունն է՝ որոշել իր ապագան և թե ինչպես են ցանկանում կառավարել իրենց երկիրը», - եզրափակել է ԱՄՆ-ի նախագահը։
Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Ուսամա Բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ի առավոտյան՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոթաբաթ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Սա աշխարհաքաղաքական նոր իրողության «ամենամեծ հաղթանակն» է. Ալիև
Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է...
Վարչապետը որոշում է կայացրել ` Ռուստամ Բադասյանի հետ կապված
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակո...