Կորոնավիրուսի պատվաստումների վիճակագրությունը Հայաստանում. քանի կին և քանի տղամարդ է պատվաստվել
Հայաստանում արդեն 92 հազար 295 հոգի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ բնակչության մոտ 3.3 տոկոսը: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարության տվյալների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամենից շատ պատվաստվել են կանայք, տղամարդիկ համեմատաբար զիջում են: Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է կանանց 52,4 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 52,3 տոկոսը, իսկ տղամարդկանց դեպքում՝ առաջին դեղաչափը ստացել է 47,6 տոկոսը, իսկ երկրորդ դեղաչափը՝ 47,7 տոկոսը:
«Հարցումները ցույց են տալիս, որ կանայք շատ ավելի զգուշորեն են մոտենում պատավստումներին, տղամարդիկ ավելի հակված են պատվաստվելուն մասնակից դառանալուն, բայց մեր թվերը հակառակն են ցույց տալիս՝ կանայք շատ ավելի հակված են պատվաստվելու, դա գուցե կապված է նրա հետ, որ կանայք ավելի հակված են դիմելու բժշկական օգնության»,- ասաց Ավանեսյանը:
Իսկ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ցուցանիշներով ըստ մարզերի՝ առաջատարը Երևանն է, տոկոսը հաշվում է մարզերի բնակչության թվով:
Հուլիսի 8-ի դրությամբ մարզերում պատվաստման պատկերը հետևյալն է՝
Արագածոտն 3315 հազար, որը կազմում է 2,7 տոկոսը
Արարատ 8482 հազար, որը կազմում է 3,3 տոկոսը
Արմավիր 7050 հազար՝ 2,7 տոկոսը
Գեղարքունիք 7086 հազար, 3,1 տոկոս
Լոռի 7846 հազար, 3,7 տոկոս
Կոտայք 7266 հազար, 2,9 տոկոս
Շիրակ 7815 հազար, 3,4 տոկոս
Սյունիք 7815 հազար, 3,4 տոկոս
Վայոց Ձոր 1160 հազար 2,4 տոկոս
Տավուշ 2412 հազար 2,0 տոկոս
Երևան 47 հազար 693 4,4տոկոս
Նմանատիպ հոդվածներ
Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով. BBC-ն խոսել է գերությունից վերադարձած զինծառայողների հետ
Հանրահայտ BBC հեռուստառադիոկորպորացիան ռեպորտաժ է պատրաստել հայ գերիների մասին` նշելով, որ պատերազմը Լեռնայի...
15 ռազմագերիների խումբ է վերադառնում
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղ...
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի...
Դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն. Իսահակյան գյուղի անասնաբույժի կինը` ամուսնու մահվան դրդապատճառի մասին
Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։ ArmDаily.am-ի հետ...