Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյան
Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով ՔՊ–ի՝ ՍԴ ներկայացրած դիրքորոշմանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։
Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց՝ այլ ծանրաբեռնվածություն ունի։
Ի դեպ, Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։
Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյան-Պուտին հանդիպումից. հայտնի է, թե ինչ են խոսել
Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությո...
Խնդրեմ, դուրս եկեք ՀԱՊԿ-ից. ո՞ւմ է պետք Հայաստանը առանց Ղարաբաղ. Տարասով. Civic.am
Civic.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։-Պարոն Տարասով, երեկ պաշտոնական Երևանը՝ ԱԽ քարտուղարի մ...