«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը
«Հայրենակիցնե՛ր, իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ:
Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:
Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը:
Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Սա աշխարհաքաղաքական նոր իրողության «ամենամեծ հաղթանակն» է. Ալիև
Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է...
Վարչապետը որոշում է կայացրել ` Ռուստամ Բադասյանի հետ կապված
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակո...