Արտակարգ դեպք․ երկվորյակ քույր ու եղբայր «Հաղթանակ» զբոսայգում վնասվածքներ են ստացել
Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա, գրում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ հիվադանոց տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիները՝ 18-ամյա Ռոբերտ Օ․-ն, 18-ամյա Նատալյա Օ․-ն։
Մինչ բժիշկները իրենց մասնագիտական աշխատանքներն էին կատարում, առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ցուցաբերելով վիրավորներին, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղի կոտրվելու հետևանքով և վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստացել։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները երկվորյակներ են։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարու...
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Երևանի Թումանյանի այգում` Թումոյի հարակից տարածքում կախված վիճակում հայտնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտո...
Ալիկ Հայրապետյանը ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորածների 102 իգական սեռի հարազատից մերկ լուսանկար պահանջել
Սյունիքի մարզի դատարանում քննվում է մեղադրյալ Ալիկ Հայրապետյանի գործը, որը 44-օրյա պատերազմից հետո սոցիալական ցանցերում...