ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը՝ կատարվել է գործարք. Արտավազդ Սահակյանը դիմել է Կառավարությանը
«Զինվորի տան» ղեկավար Հայկուհի Մինասյանը Արմեն Մուրադյանին նամակ է ուղարկել, ըստ որի՝ ամբիոնին գործունեության համար ոչ մի տարածք չի թողնվում, ինչպես նաև բժիշկների, կլինօրդինատորների և մյուսների գործունեության համար, այսինքն՝ մենք ամբողջովին ոչնչացվում ենք: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը:
«Պետք է նշենք, որ այս գործընթացը կատարվել է մեր թիկունքում, ռեկտորի թույլտվությամբ, համաձայնությամբ և հովանավորչությամբ, Հայկուհի Մինասյանի հետ, և ես դիմում եմ ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով՝ մեզնից ծածուկ կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը և ամբիոնի աշխատակիցների շահերը»,-ասաց Սահակյանը:
Նա նշեց, որ կառավարությունը կարծել է, որ Արտավազդ Սահակյանն է նման բան ցանկանում: «Այստեղ գրված է՝ խնդրում է, որ ռեկտորը համաձայնությունը տա, որ Արտավազդ Սահակյանը այստեղ շարունակի աշխատել, որպես միկրովիրաբույժ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ առաջարկվում է Համալասարանական թիվ 1 հիվանդանոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բաժանմունքը, կառուցել ժամանակակից վիրահատարաններ, մասնաշենքի 1-ին հարկում տեղակայել լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքը, իսկ 2-րդ հարկում՝ հիվանդասենյակները:
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. «Մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք»
Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրհեղեղ Գերմանիայում. 60 մարդ անհայտ կորած Է համարվում
Գերմանիայում 60 մարդ անհայտ կորած Է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով: 25...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լրիվ լավ է, ցա՛վդ տանիմ». ռազմագերու հարազատը՝ օդանավակայանում
Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր Հայաստան են վերադառնալու 15 հայ ռազմագերի: Էրեբունի օդանավակայանի տարածքում աշխատում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են աշխատում լրագրողները Ղրիմում` արտակարգ պայմաններում
Ինչպե՞ս են աշխատում լրագրողները: ցերեկ թե գիշեր, արև թե ջրհեղեղ այնքան էլ կարևոր չեն, երբ անհրաժեշտ է լավ նյ...