ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. «Մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք»
Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։
Առաջին բանը, որ արտասանեց արդեն նախկին ռազմագերի Էդգար Մահտեսյանը Հայաստան ժամանելուց հետո, հետևյալն էր.
«Վերջապես մենք հայրենիքում ենք,–ապա շարունակեց,–մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք, մեր ախպերներին էլ ճանապարհին սպասեք»,- ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցին։
Ի պատասխան այն հարցին, թե դեռ շա՞տ մարդիկ են մնում Ադրբեջանում, նա պատասխանեց․
«Հա»։
Բացառիկ կադրերում երևում է, թե ինչպես են հայ ռազմագերիներն իջնում օդանավանից, նստում շտապօգնության մեքենա։ Նրանց ճանապարհում է Արցախում խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հարցնում տղաների ինքնազգացողության մասին, ապա հաջողություն մաղթում։
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է` ինչ է կատարվել «Էրեբունի» օդանավակայանում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրհեղեղ Գերմանիայում. 60 մարդ անհայտ կորած Է համարվում
Գերմանիայում 60 մարդ անհայտ կորած Է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով: 25...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լրիվ լավ է, ցա՛վդ տանիմ». ռազմագերու հարազատը՝ օդանավակայանում
Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր Հայաստան են վերադառնալու 15 հայ ռազմագերի: Էրեբունի օդանավակայանի տարածքում աշխատում են...
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը՝ կատարվել է գործարք. Արտավազդ Սահակյանը դիմել է Կառավարությանը
«Զինվորի տան» ղեկավար Հայկուհի Մինասյանը Արմեն Մուրադյանին նամակ է ուղարկել, ըստ որի՝ ամբիոնին գործունեության համար ոչ մ...