Նիկոլ Փաշինյանն առաջիկա ամիսներին կնախաձեռնի սահմանադրական նոր փոփոխություն․ Նաիրի Հոխիկյան
Փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանադրությունը մեր նորանկախ պատմության մեջ ամենաայլանդակված երևույթներից մեկն է, որն օգտագործվում է ըստ ժամանակի իշխանության քմահաճույքի։ Աշխարհի հսկաներն էլ թողնում են, որ մեզ մոտ տեղի ունենա ռեսուրսների սահմանադրական վերաբաժանում, հետո իրենք են թաթը դնում պետականության մնացյալ անկյունաքարերի վրա։
Չկասկածեք, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկա ամիսներին կնախաձեռնի սահմանադրական նոր փոփոխություն' վարչապետի պաշտոնից նախագահի աթոռին բազմելու համար։ Ախորժակը ուտելիս է բացվում։
Մինչդեռ Սահմանադրությունը պետք է լինի ազգային, ունենա հստակ գաղափարախոսություն և կյանքի ճանապարհ, ոչ թե արտապատկերի այս կամ երկրի ունեցածը' փոխված անուններով։
Մենք ունենք Դատաստանագրքի նման հանճարեղ աշխատություններ, որոնք մինչև հիմա շատ գերտերությունների սահմանադրության հիմքում են։ Ի՞նչն է մեզ խանգարում մեր պետության համար ունենալ սեփականը, ազգայինը։
Հասկանում եմ, որ շատ պաշտոնյաներ և նրանց դրսի հովանավորները "ազգային" բառից սարսափում, դիվոտվում են ճիշտ այնպես, ինչպես եթե խաչը ցույց տաս սատանային։
Այո, ազգային պետությունը մեր խաչն է, որով մենք քայլելու ենք առաջ' ստեղծելով նաև կենսունակ ու ազգային Սահմանադրություն ու գաղափարախոսություն»:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Խնդրեմ, դուրս եկեք ՀԱՊԿ-ից. ո՞ւմ է պետք Հայաստանը առանց Ղարաբաղ. Տարասով. Civic.am
Civic.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։-Պարոն Տարասով, երեկ պաշտոնական Երևանը՝ ԱԽ քարտուղարի մ...
Հայկ Մարությանն անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ և հրաժարվել կուսակցության անդամությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։...