Ֆրանսիան՝ հայ 15 գերիների վերադարձի մասին
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատումը՝ ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու դիմաց:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերեվարված 15 ՀՀ քաղաքացիների ազատումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»,- ասել են նախարարությունից:
Ֆրանսիայի կարծիքով, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, այս փոխանակումը, ինչպես նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ էր կողմերի միջև լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ:
«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներին», – ասված է հայտարարության մեջ:
Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր․
«Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ
Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ
Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ
Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ
Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ
Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ
Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ
Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ
Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ
Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ
Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ
Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ
Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ
Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ
Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Խնդրեմ, դուրս եկեք ՀԱՊԿ-ից. ո՞ւմ է պետք Հայաստանը առանց Ղարաբաղ. Տարասով. Civic.am
Civic.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։-Պարոն Տարասով, երեկ պաշտոնական Երևանը՝ ԱԽ քարտուղարի մ...
Հայկ Մարությանն անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ և հրաժարվել կուսակցության անդամությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։...