Վարանդայի և Ջրականի շրջաններում փրկարարները հայտնաբերել են ևս 4 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հուլիսի 3-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

«Նախնական տվյալներով, նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ: 

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1595 աճյուն: 
 

Քաղաքականություն