Պուտինը ցանկանում է՝ դա տեղի ունենա․ նա շատ հստակ ասաց, և ես հավատում եմ նրան․ Թրամփ
Ֆլորիդայում երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց են գրանցել: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Թերթի պնդմամբ՝ գլխավոր հարցը մնում է չլուծված. Պուտինը պահանջում է Դոնբասը, Զելենսկին դեմ է, իսկ Թրամփը պնդում է համաձայնագրի արագ ստորագրում:
Նշվում է, որ խաղաղության համաձայնագրի պարամետրերը շատ ավելի պարզ կլինեն։
Ռուսաստանը Դոնբասի շրջանների պատկանելության հարցը համարում է գերակա խնդիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՄՆ նախագահին հետևել Անքորիջում նրանց միջև ձեռք բերված «փոխըմբռնումներին», չնայած այդ ժամանակ որևէ էական համաձայնության մասին չէր հայտարարվել: Նրա օգնական Յուրի Ուշակովը բարձրաձայնել է Ռուսաստանի հիմնական պահանջը. Կիևը պետք է կայացնի «համարձակ, պատասխանատու քաղաքական որոշում Դոնբասի վերաբերյալ»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին նշել է, որ այս հարցը պետք է լուծի Ուկրաինայի ժողովուրդը։
Թրամփը չի բացառել անկանխատեսելի խնդիրների առաջացման հնարավորությունը։ Նա ասել է, որ խաղաղության ծրագրի ցանկացած կետ «կարող է շատ կարևոր լինել» և խաթարել ամբողջ համաձայնագիրը։
Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ մոտ ապագայում բավականին հավանական է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպումը. «Պուտինը ցանկանում է, որ դա տեղի ունենա։ Նա ինձ շատ հստակ ասաց, և ես հավատում եմ նրան»։
Նմանատիպ հոդվածներ
Ուղերձը շատ հստակ է՝ ինչ ամոթ է, որ նրանք մահացան օտար երկրում․ ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցավով է վերաբերվում այն փաստին, որ ամերիկացի վարձկաններ մեկնել են Ուկրաինա և...
Մոտ 5 մլն դրամ տուգանք են վճարել՝ Երևանում առանց տոմսի երթևեկելու համար
Երևանում այս տարվա օգոստոսից մինչև դեկտեմբերի 1-ը ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտումների համար շուրջ 1500...
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին պատասխանել է Sputnik-ի...
Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»: Այս մասին...