Իրանը Ռուսաստանի տիեզերակայանից արձակել է երեք արբանյակ
Վոստոչնի տիեզերակայանից հաջողությամբ մեկնարկել է ռուսական «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրն, որը ուղեծիր է դուրս բերել միաժամանակ մի քանի երկրների արբանյակներ։ Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը։
Հրթիռի հիմնական օգտակար բեռը կազմել են Երկրի ստերեոսկոպիկ նկարահանման համար նախատեսված «Այստ-2Տ» №1 և №2 արբանյակները։ Բացի այդ, տիեզերք են ուղարկվել ևս շուրջ 50 տարբեր սարքեր։ Դրանց թվում կան գիտական և տեխնոլոգիական նշանակության արբանյակներ, որոնք պատկանում են ռուսական կազմակերպություններին և բարեկամ պետություններին՝ Իրանի, Բելառուսի և Էկվադորի մասնակցությամբ։
Մեկնարկի շրջանակում ուղեծիր են դուրս բերվել նաև կրթական արբանյակներ, որոնք պատրաստվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Ամուրի մարզերում և Յակուտիայում։ Այս սարքերը նախատեսված են ուսումնական և գիտահետազոտական նպատակների համար։
Վոստոչնիից արձակված արբանյակները կօգտագործվեն Երկրի հեռահար զոնդավորման, էլեկտրամագնիսական ճառագայթումների ուսումնասիրման, Համաշխարհային օվկիանոսում նավագնացության վերահսկման, «ինտերնետ բաների» հաղորդիչներից ազդանշանների ընդունման, ինչպես նաև տիեզերական միջավայրի ազդեցության ուսումնասիրման համար կենդանի օրգանիզմների վրա։





























