Քաղաքականություն

Ով կլինի «Պատիվ ունեմ»-ի խմբակցության ղեկավարը

Ով կլինի «Պատիվ ունեմ»-ի խմբակցության ղեկավարը
«Նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ԱԺ անցած թեկնածուներին։ Մեզ ասացին, որ քննարկվել են անելիքների, առաջնահերթությունների, խորհրդարանական…

«Նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ԱԺ անցած թեկնածուներին։ Մեզ ասացին, որ քննարկվել են անելիքների, առաջնահերթությունների, խորհրդարանական ակտիվության եւ տեխնիկական այլ հարցեր։ Որոշվել է, որ առաջին յոթնյակն ամբողջությամբ պետք է մտնի խորհրդարան, որեւէ մեկին չի ասվել, որ ինքնաբացարկի դիմում գրի, թեեւ ավելի վաղ խոսվում էր, որ մի քանիսը մանդատներից կարող են հրաժարվել՝ հօգուտ նրանցից հետո եկող անձանց, ինչպես, օրինակ, Տարոն Մարգարյանը կամ Իշխան Զաքարյանը։ 

Որոշվել է, որ խմբակցությունը կղեկավարի Արթուր Վանեցյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կանցնի ՀՀԿ քվոտայով պատգամավոր դարձածներից մեկին, թե ում, ասվել է՝ ՀՀԿ-ում կորոշեն։ Նշվել է, որ խորհրդարանում առաջնահերթություն պետք է համարել Արցախի եւ երկրի անվտանգային հարցերը»,-գրում է «Հրապարակ» թերթը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատ...

6 ամիս ժամկետում, ըստ միջազգային հանրության զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի, դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթղթերը, հանձնվեն անկլավները. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանը դառնում է պրոտեկտորատ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250