Հայ ռազմագերիները պետք է ապահոված լինեին արդար դատաքննության նվազագույն երաշխիքներով. իրավաբան Ռոբերտ Հայրապետյան
Ադրբեջանում ավարտվել է հայ ռազմագերիներւ դատավարությունը: Պատիժը սահմանվել է ազատազրկման ձևով 6 ամսից մինչև 4 տարի ժամկետով:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտարարել է՝ Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա «կայացված մեղադրական դատավճիռներն» ու դրան նախորդած ողջ գործընթացը զուգորդվել է արդար դատաքննության հիմանարար իրավունքի կոպտագույն խախտումներով թե միջազգային իրավունքի և, թե մարդասիրության տեսանկյունից:
«Հայ ռազմագերիները պետք է ապահոված լինեին արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներով, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն ներկայացված մեղադրանքի տեղյակ լինելը և այլն», - նշել է նա։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս հաստատված իրավական պարտադիր երաշխիքներն ակնհայտորեն խախտվել և խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։
«Իսկ այդ խախտումները հաստատվում են Հայաստանի քաղաքական ղեկավարության լկտի լռությամբ ու հանցավոր անգործությամբ», - ընդգծել է իրավաբանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատ...
6 ամիս ժամկետում, ըստ միջազգային հանրության զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի, դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթղթերը, հանձնվեն անկլավները. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանը դառնում է պրոտեկտորատ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։...
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին չեն կալանավորի
«Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի, մերժեց պաշտպանյալիս` «Հայաստան» դա...