«Հույս չունեմ, որ լսող լինելու է, բայց գոնե ինքս ինձ հետո չեմ մեղադրի»․ Թևան Պողասյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ եմ բարձրաձայնել Արցախին սատար լինելու բոլորիս պարտականության մասին:
     Իմ պատկերացմամբ Ստեփանակերտը պետք է դարձնենք նույնքան հայկական մայրաքաղաք, ինչպիսին Երևանն է: Իսկ ո՞վ ասաց, որ համահայկական կառույցների գլխավոր գրասենյակները պետք է միայն Երևանում լինեն, այլ ոչ թե մի մասը Ստեփանակերտում տեղակայվի:
     «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարող է լինել դրա ծիծեռնակ վարակիչ օրինակը: Շատ լոբբիստական կազմակերպություններ ունեն իրենց ներկայացուցչությունները, որոնք կարող են շատ արագ գաղափարական փոփոխության իմաստով գլխավոր գրասենյակը դարձնել Ստեփանակերտինը` պահպանելով իրենց ներկայացվածությունը Երևանում: Գիտակցված ցանկության իմաստով սա շատ իրատեսական է և ողջունելի:
     Նաև պետության կողմից պիտի քայլեր արվեն: Պատմությունը և պատմության հաջողված փորձերը կրկնել նույնպես կարևոր է: Օրինակ երբեևէ դիտարկե՞լ ենք, թե ինչ կառույցներ ենք ունեցել սկսած 1990-ից, որոնք օգնել են Արցախին և Հայաստանին համատեղ դիմակայել դժվարություններին ու մարտահրավերներին: Օրինակ «Հատուկ ծրագրերի վարչությունը»: Այն ոչ միայն կոորդինացնում էր բոլոր կապերը, այլև կադրային դարբնոց էր պետականության գիտակցման և պետական ինստիտուտների համար:
     Դե էլ չասեմ, որ իրական տրամադրվածության դեպքում հենց այսօր պետք էր նախաձեռնել Արցախի կամ Հայաստանի կառավարության կազմում «Ինտեգրման նախարարություն»: Բայց... դե դուք հասկանում եք:
     Հ.Գ. Հույս չունեմ, որ լսող լինելու է, բայց գոնե ինքս ինձ հետո չեմ մեղադրի, որ առաջարկներ չեմ արել»:

Քաղաքականություն