Չեխիան փակում է ՌԴ-ում իր հյուպատոսությունների վիզային բաժանմունքները
Չեխիան հուլիսի 1-ից ժամանակավոր փակում է վիզայի տրամադրման բաժինները Ռուսաստանում գտնվող իր բոլոր հյուպատոսություններում (Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում): Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից:
«Երկարաժամկետ վիզաների, երկարաժամկետ կացության և բնակության մշտական վայրի ձևակերպման համար դիմումների գրանցումը չեղարկվում է: Մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներկայացված դիմումների գործընթացը ևս ժամանակավորապես դադարեցվում է: Կասեցվում է նաև ավելի վաղ հաստատված վիզաների տրամադրումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ: Թե երբ վիզային բաժանմունքները կվերսկսեն իրենց աշխատանքը, հայտնի չէ:
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
«Թուրքիան, անկասկած, կվերցնի այն, ինչ իրավամբ իրեն է պատկանում». Էրդողանը հայտարարություն է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով երկրի արտաքին քաղաքական կուրսի մասին, հայտարարել է, որ Թուրքիան կպահպանի...
Ի՞նչ կլինի,եթե ԱՀ-ում նախագահի թեկնածություն առաջադրի ադրբեջանական կողմից մեկը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղ...