Ազգային Ժողովում չեմ մնալու. Մխիթար Հայրապետյանը՝ իր հետագա գործունեության մասին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում ակտիվորեն շրջանառվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ամենավերջին տեղը՝ 157-րդ համարը, զբաղեցնող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կա՛մ նշանակվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար, կա՛մ արտաքին գործերի փոխնախարար:
Ընդ որում, այս քննարկումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն իր խոստում-հանձնարարականներն ուղղակիորեն չկատարելու համար այնքան նյարդայնացավ ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանի վրա, որ անջատել տվեց նրա խոսափողը: Թե, ի վերջո, ո՞ր պաշտոնին է իրականում հավակնում Մ. Հայրապետյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
- Ձեզ մամուլում արդեն իսկ նշանակել են մի քանի պաշտոնների, ին՞չ կասեք այս մասին:
- Հետևում եմ մամուլին, բայց այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ:
- Իսկ կա՞ որոշում, որ գործադիր եք տեղափոխվելու:
- Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ Ազգային Ժողովում չեմ մնալու:
- Կա՞ ափսոսանք, որ հեռանում եք խորհրդարանական աշխատանքից:
- Չէ, մնացած հարցերին մեկնաբանություն չունեմ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանցիներն այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան
Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս․ բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շո...
Աշնանը քաղաքական նոր ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքում, 62...
Գնդապետ Արգամ Գևորգյանը զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա․ ՊՆ
«ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա, զինվորական ծառայության երկարամ...