
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ուկրաինայում 10 ամյա երեխան մահացել է հազվագյուտ հանդիպող վաղաժամ ծերացումից

Չորեքշաբթի, հունիսի 30-ին, ուկրաինական Վիննիցա քաղաքում մահացել է 10-ամյա Իրինա Խիմիչը, որն օրգանիզմի վաղաժամ ծերացման համախտանիշով միակ երեխան էր Ուկրաինայում, գրում է Tert.am-ը` հղում անելով karachun.com.ua կայքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա մայրը՝ Դիանա Խիմիչը:
«Իրան մահացավ: Երեկ նրա սիրտը կանգ առավ: Կներես, արևս, որ այս անգամ չկարողացա քեզ փրկել», - գրել է մայրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ երեխան տառապում էր պրոժերիայից (Հաթչինսոն-Գիլդֆորդի համախտանիշ): Սա երեխաների մոտ հազվագյուտ գենետիկ ու անբուժելի հիվանդություն է, որի ընթացքում տեղի է ունենում օրգանիզմի վաղաժամ ծերացում: Մեկ տարվա ընթացքում նման հիվանդները կենսաբանորեն ծերանում են 8-10 տարով: Իրինայի ախտորոշումը տեղի է ունեցել հինգ տարեկանում:
Երեխան, հիվանդության պատճառով, չէր կարող վարել ակտիվ կենսակերպ: Նա նկարում էր նկարներ, որոնք ցուցադրվում էին իր անհատական ցուցահանդեսներում: