Ալեքսանդր Սիրունյանը՝ կեղծ թղթադրամներով ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին․ ArmDaily
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ֆեյսբության իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ով ընտրակաշառքը ստացել է կեղծ փողով ու խաբվել, դիմեք մեր օգնությանը։ Պատժենք խարդախներին միասին»։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սիրունյանն ասել է, որ գրածը պարզապես կատակ էր։ «Բայց միայն կեսն էր կատակ։ Ես գիտեմ, որ նման դեպքեր եղել են։ Իմ տեղեկություններով Գյումրիում։
ՈՒղղակի հորդորս այն էր, որ եկեք, ներկայացեք՝ Ձեզ տանեմ հանձնեմ ոստիկանությանը։ Հիմա իրենք խաբված նստած են, բայց բողոքել էլ չեն կարող, որովհետև միևնույն է՝ դատվելու են։ Իմ տեղեկություններով, ընտրակաշառքը վերցրել են հենց ընտրության օրը և որևէ մեկը ստուգելու ժամանակ և ճշտելու հնարավորություն չի ունեցել, բայց դե արդեն բողոքել էլ չեն կարող։ Իսկ իմ գրածը կատակ էր պարունակում, ուզում էի ասել՝ եկեք՝ հանձնվեք, ես Ձեզ ուղղորդեմ ոստիկանություն։ Ավելի լավ է պատմեք իրականությունը և պայմանական ստանաք, բայց իրական հանցագործները պատժվեն»։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ կեղծ թղթադրամներով ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին հայտնի չէ, սակայն խոստացավ ևս մեկ անգամ ճշտել տեղեկատվությունը։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանցիներն այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան
Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս․ բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շո...
Աշնանը քաղաքական նոր ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքում, 62...
Գնդապետ Արգամ Գևորգյանը զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա․ ՊՆ
«ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա, զինվորական ծառայության երկարամ...