ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ ՀՀ  պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այցելել է Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Հարությունյանը  այցելել է՝ երեկ նշված բժշկական կենտրոնում վիրահատված ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին: