Ով է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ
«Հունիսի 28-ին տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստում ընտրվեցի կուսակցության փոխնախագահ»․ Այս մասին Գևորգ Գորգիսյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս շարունակելու է բարձրաձայնել մեր հայրենակիցներին հուզող խնդիրները և աշխատելու է լուծումներ գտնելու ուղղությամբ:
Հարգելի քաղաքացիներ, ձեզ հետ միասին պայքարելու ենք այնպիսի Հայաստանի կերտման համար, որտեղ պաշտպանված կլինեն ձեր իրավունքները և որտեղ կիշխի օրենքի գերակայությունը:
Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության կառավարման խորհրդին և թիմակիցներիս՝ այս կարևոր և ծանր պարտականությունն ինձ վստահելու համար»,- նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Հենց իրենց աշխատասենյակներում պատռել են հրաժարականների դիմումները. Ի՞նչ է տեղի ունեցել ընտրություններից 1 օր առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառո...
Ռոբերտ Քոչարյանը ժամկետ է նշել. երբ կլինեն նոր արտահերթ ընտրություններ
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատելաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել...