Կոտայքի «Ջամբո» ռեստորանի մոտ բախվել են Porsche Cayenne-ն ու 06-ը. ողբերգական ավտովթար հետևանքով կա զոհ

Այսօր՝ հունիսի 29-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի գլխավոր փողոցի և Ազատության փողոց 12-րդ նրբանցքի 1-ին փակուղում՝  «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Porsche Cayenne և ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես shamshyan.com-ը` վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը: 

 

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ  ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:  Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: