Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է Ստամբուլյան կոնվենցիան. մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան։

 

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը պատրաստվում է այդ առթիվ հատուկ հայտարարությամբ հանդես գալ:

 

ԺՀԿ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի ազգային մեծ ժողովին կից «Կանանց դեմ ուղղված բռնության պատճառների ուսումնասիրման» հանձնաժողովի աշխատանքներին և այդ նպատակով հիմնել են սեփական «ստվերային» հանձնաժողովը։

 

ԺԴԿ-ական պատգամավորները նշել էին, որ հանձնաժողովի կազմից դուրս գալու պատճառը երկխոսության բացակայությունն է և պետության կողմից հրավիրված անձանց հանցավոր հայտարարությունները։ ԺԴԿ-ից հետո հանձնաժողովից դուրս են եկել նաև «İyi» կուսակցության ներկայացուցիչները։