Շարունակվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը

Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը:

 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են` քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:

«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: