Արման Եղոյանի պատասխանը` Էդմոն Մարուքյանի հայտարարությանը
Էդմոն Մարուքյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է տարբեր ընտրատեղամասերում «Լուսավոր Հայաստան»-ի ստացած 1, 2, 3, 4, կամ 5 ձայնի դիմաց գրել 0։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ մանրամասնելով․
«Նույնիսկ եթե մի պահ զինվենք պարոն Մարուքյանի վառ երևակայությամբ, բայց պահենք սթափ տրամաբանությունը, ապա պիտի արձանագրենք, որ նման բան անելը կլիներ ոչ միայն անիմաստ, այլև` ուղղակիորեն վնասակար իշխանության համար։ Ինչու՞։ Որովհետև ամեն մի փոշիացած ձայնի կեսը գալիս է իշխանությանը։ Մենք շատ կուզենայինք, որ պարոն Մարուքյանը ամեն տեղամասում հավաքեր ոչ թե 1, 2, 3 կամ 5 ձայն, այլ 10֊12 ձայն։ Այդ դեպքում այդ ձայներից 5֊6֊ը կգար մեզ։ Իսկ չարամտորեն զրո գրելու իմաստը ո՞րն է. զրոն չի կիսվում»:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...