Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա. Շարմազանով
Դեռևս մեր կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել ենք, որ ընտրություններն արդեն կեղծվում են, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա մատնանշել է, որ քարոզարշավի և քվեարկությանը օրը իշխող ուժը կիրառել է անհամաչափ ռեպրեսիաներ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ: Բացի այդ, Շարմազանովը նաև շեշտեց, որ վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում է տեղի ունեցել:
«Նույնիսկ ԵԱՀԿ դիտորդներն են ընդգծել՝ եղել է անհամաչափ աջակցություն Փաշինյանին Արևմուտքի կողմից, կալանավորումներ, և բնականաբար, արդյունքը սպասելի էր։ Երբ ընդդիմության ձեռքերն ու ոտքերը կապված են, իսկ իշխանությունն ինչ ուզում՝ անում է, այս պատկերն էլ լավ է: Անգամ այս անասելի ճնշումների, վարչական ռեսուրսների կիրառման, արտաքին աջակցության պայմաններում ընտրությանը մասնակցած հայ ժողովրդի մեծամասնությունը՝ 50+ տոկոսը, «ո՛չ» է ասում Նիկոլ Փաշինյանին: Ժողովուրդը ոչ թե «այո՛» է ասել, այլ՝ «ո՛չ» է ասել Փաշինյանի ադրբեջանացման քաղաքականությանը»,-տեսակետ հայտնել է քաղաքական գործիչը:
Ըստ Շարմազանովի՝ մանդատ վերցնելը չի խանգարելու փողոցային պայքարին:
«Եթե Փաշինյանին ցանկանում են փողոցով հեռացնել, մանդա՞տն է խանգարում: Խորհրդարանական ընդդիմություն լինել չի նշանակում փողոցային պայքարից հրաժարվել: Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...