Լրագրողներ են վթարի ենթարկվել. մեքենան գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում

Հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը   իր վարած  Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների՝ վարորդը և ուղևորը լրագրողներ են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: