Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կդիմի՞ ՍԴ

Հայ Ազգային Կոնգրեսը, թեև արձանագրել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով, Սահմանադրական դատարան չի դիմի:

«Սահմանադրական դատարան չենք դիմելու»-- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց: ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, թե ընտրություններին իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, կիրառվել է նաև բանակի ուղղորդված քվեարկություն:

 

«Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը»- ասվում է հայտարարության մեջ։